Նոր հարցաշարի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ փոփոխված հարցաշարը նախատեսված է այն անձանց համար, ովքեր տեսական քննություն կհանձնեն հոկտեմբերի 1-ից սկսած։
Հարցաշարն ամբողջությամբ չի փոխվելու․ հնարավոր են միայն որոշ ձևակերպումների փոփոխություններ, ինչպես նաև առանձին հարցերի ավելացում կամ հանում։ Հարցաշարի հիմնական մասը կմնա անփոփոխ։ A, B և C կարգերի համար փոփոխություններ չեն նախատեսվում․ դրանք վերաբերում են միայն D և E կարգերին։
