TesakanTest.am
Հարց 1071: Պարտավո՞ր է արդյոք թեթեւ մարդատարի վարորդը վերադասավորվել աջ եզրային գոտի՝ վազանցն ավարտելուց հետո։
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Ոչ, եթե վազանցը կատարում է բնակավայրում։».
- 1 Ոչ, եթե վազանցը կատարում է բնակավայրում։
- 2 Այո
- 3 Ոչ
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Ոչ, եթե վազանցը կատարում է բնակավայրում։»: ՊԴԿ, կետ 55․ 55. Բնակավայրերից դուրս, ինչպես նաև բնակավայրերում` 5.1` «Ավտոմայրուղի» կամ 5.3` «Ճանապարհ ավտոմոբիլների համար» նշաններով կահավորված ճանապարհներին կամ որտեղ թույլատրվում է երթևեկել 80 կմ/ժ ավելի արագությամբ, տրանսպորտային միջոցների վարորդները պետք է դրանք վարեն երթևեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ: Այդ դեպքերում արգելվում է զբաղեցնել երթևեկության ձախ գոտիները` ազատ աջ գոտիների դեպքում: ՊԴԿ, կետ 56․ 56. Բնակավայրերում, հաշվի առնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի և կանոնների 55-րդ, 57-58-րդ ու 116-րդ կետերի պահանջները, տրանսպորտային միջոցների վարորդները կարող են երթևեկել իրենց համար հարմար երթևեկության գոտիով: Ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ զբաղված են բոլոր գոտիները, դրանք թույլատրվում է փոխել ձախ և աջ շրջադարձերից, հետադարձից, արգելքը շրջանցելուց կամ կանգառից առաջ: ՊԴԿ, կետ 76․ 76. Եթե բնակավայրերից դուրս դանդաղընթաց կամ մեծ եզրաչափեր ունեցող տրանսպորտային միջոցին վազանց կատարելը դժվար է, ապա դրա վարորդը (իսկ ուղեկցման դեպքում` նաև ուղեկցող տրանսպորտային միջոցի վարորդը) պետք է երթևեկի հնարավորինս աջով, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնի և բաց թողնի իր հետևից ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին: