TesakanTest.am

Հարց 1098: Դեպի բակ շրջադարձ կատարելիս պետք է

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Երկու պատասխաններն էլ ճիշտ են։».

Հարց 1098: Դեպի բակ շրջադարձ կատարելիս պետք է
  1. 1 Զիջել հեծանվորդին։
  2. 2 Չստեղծել խոչընդոտ հետիոտների համար։
  3. 3 Երկու պատասխաններն էլ ճիշտ են։
Ճիշտ պատասխան: Երկու պատասխաններն էլ ճիշտ են։

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Երկու պատասխաններն էլ ճիշտ են։»: ՊԴԿ, կետ 38․ 38. Մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս՝ վարորդը պետք է ճանապարհը զիջի դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին, իսկ ճանապարհից մերձակա տարածք մուտք գործելիս` հեծանվորդներին: Երկու դեպքում էլ չպետք է ստեղծվի խոչընդոտ հետիոտների համար: ՊԴԿ, կետ 36․ 36. Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս:

ՊԴԿ, կետ 38 · ՊԴԿ, կետ 36

Արագ բացվող հարցեր