TesakanTest.am

Հարց 1104: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի ձեռք բերման օրվանից ի՞նչ ժամկետում այն պետք է ներկայացվի պետական գրանցման՝ Ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական բաժին։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «15 օրվա ընթացքում».

  1. 1 15 օրվա ընթացքում
  2. 2 10 օրվա ընթացքում
  3. 3 20 օրվա ընթացքում
Ճիշտ պատասխան: 15 օրվա ընթացքում

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «15 օրվա ընթացքում»: ՀՕ-166-Ն, հոդված 13․ 2. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում, իսկ տրանսպորտային միջոցը «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում` հայտարարագրելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի: Տրանսպորտային միջոցների պետական գրանցումն ու պետական հաշվառումն իրականացվում են տրանսպորտային միջոցը (կամ ներքին գործերի լիազոր մարմնի տրամադրած տրանսպորտային միջոցի տվյալների վերաբերյալ տեղեկանքը) և օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ճանապարհային ոստիկանություն ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՕ-166-Ն, հոդված 13

Արագ բացվող հարցեր