TesakanTest.am
Հարց 1142: Այս ճանապարհային նշանը ցույց է տալիս, որ
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Կողնակ դուրս գալը վտանգավոր է՝ նորոգման աշխատանքների պատճառով։».
- 1 Կողնակին կանգնելն արգելվում է։
- 2 Կողնակ դուրս գալը վտանգավոր է՝ նորոգման աշխատանքների պատճառով։
- 3 Կանգնել թույլատրվում է միայն երթեւեկելի մասում։
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Կողնակ դուրս գալը վտանգավոր է՝ նորոգման աշխատանքների պատճառով։»: Ճանապարհային նշան 1.25․ 1.25. «Ճանապարհային աշխատանքներ». Ճանապարհային նշան 1.25․ 1.1, 1.2 և 1.5-1.33. նշանները տեղադրվում են մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում նշանները կարող են տեղադրվել և այլ հեռավորության վրա: Այդ դեպքում հեռավորությունը նշվում է 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի վրա: Ճանապարհային նշան 1.25․ 1.1, 1.2, 1.9, 1.10, 1.23 և 1.25 նշանները բնակավայրերից դուրս կրկնվում են: Կրկնվող երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: 1.23 և 1.25 նշանները կրկնվում են նաև բնակավայրերում` վտանգավոր տեղամասից անմիջապես առաջ: Ճանապարհային նշան 1.25․ 1.25 նշանը, երթևեկելի մասի վրա կարճատև աշխատանքներ կատարելիս, կարող է տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, աշխատանքի կատարման վայրից 10-15 մ հեռավորության վրա: Ճանապարհային նշան 8.12․ 8.12. «Վտանգավոր կողնակ». նախազգուշացնում է, որ նորոգման աշխատանքների կատարման պատճառով կողնակ մուտք գործելը վտանգավոր է: Կիրառվում է 1.25` «Ճանապարհային աշխատանքներ» նշանի հետ.