TesakanTest.am

Հարց 1196: Այս իրավիճակում մուտք գործել դարձափոխային երթեւեկության գոտի

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է։».

Հարց 1196: Այս իրավիճակում մուտք գործել դարձափոխային երթեւեկության գոտի
  1. 1 Թույլատրվում է։
  2. 2 Թույլատրվում է միայն վազանց կատարելու նպատակով։
  3. 3 Արգելվում է։
Ճիշտ պատասխան: Թույլատրվում է։

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է։»: ՊԴԿ, կետ 13․ 13. Տրանսպորտային միջոցների երթևեկությունը երթևեկելի մասի առանձին գոտիներով կարգավորելու համար, մասնավորապես, այն գոտիների, որոնցով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի, կիրառվում են դարձափոխային լուսացույցներ` «X»-աձև կարմիր և դեպի ներքև ուղղված սլաքի տեսքով` կանաչ ազդանշաններով, որոնք համապատասխանաբար արգելում կամ թույլատրում են երթևեկությունն այն գոտիով, որի վերևում տեղակայված են: Դարձափոխային լուսացույցների հիմնական ազդանշանները կարող են լրացվել անկյունագծով դեպի ներքև` աջ կամ ձախ ուղղված սլաքի տեսքով` դեղին ազդանշանով, որի միացումը տեղեկացնում է ազդանշանի փոխվելու և դեպի սլաքով նշված գոտի վերադասավորվելու անհրաժեշտության մասին: Եթե երկու կողմից 1.9 գծանշմամբ նշված գոտու վերևում տեղակայված դարձափոխային լուսացույցի ազդանշաններն անջատված են, ապա մուտքն այդ գոտի արգելված է: Ճանապարհային գծանշում 1.9․ 1.9` ընդհատվող (դարձափոխային) գիծ, որը ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում, իսկ եթե դարձափոխային լուսացույցներն անջատված են, բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը.

ՊԴԿ, կետ 13 · Ճանապարհային գծանշում 1.9

Արագ բացվող հարցեր