TesakanTest.am

Հարց 1244: Շրջանաձեւ երթեւեկությամբ խաչմերուկում ավտոբուսի վարորդը պարտավո՞ր է ճանապարհը զիջել բեռնատար ավտոմոբիլին։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Պարտավոր չէ».

Հարց 1244: Շրջանաձեւ երթեւեկությամբ խաչմերուկում ավտոբուսի վարորդը պարտավո՞ր է ճանապարհը զիջել բեռնատար ավտոմոբիլին։
  1. 1 Պարտավոր է
  2. 2 Պարտավոր չէ
Ճիշտ պատասխան: Պարտավոր չէ

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Պարտավոր չէ»: ՊԴԿ, կետ 98․ 98. Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում, բացառությամբ Կանոնների 98.1-ին կետով նախատեսված դեպքերի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները: Այդպիսի խաչմերուկում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ: ՊԴԿ, կետ 98․ 98.1. 4.3` «Շրջանաձև երթևեկություն» նշանով կահավորված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդպիսի խաչմերուկում երթևեկող տրանսպորտային միջոցներին: Ճանապարհային նշան 4.3․ 4.3. «Շրջանաձև երթևեկություն». երթևեկությունը թույլատրվում է սլաքներով ցույց տրված ուղղությամբ.

ՊԴԿ, կետ 98 · Ճանապարհային նշան 4.3

Արագ բացվող հարցեր