TesakanTest.am
Հարց 1248: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «կատարել թվարկած բոլոր գործողությունները։».
- 1 անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը։
- 2 միացնել վթարային լուսային ազդանշանը։
- 3 չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները։
- 4 կատարել թվարկած բոլոր գործողությունները։
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «կատարել թվարկած բոլոր գործողությունները։»: ՀՕ-166-Ն, հոդված 24․ դ) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում անմիջապես կանգնեցնել և (կամ) չտեղաշարժել տրանսպորտային միջոցը, միացնել վթարային լուսային ազդանշանը, տեղադրել «Վթարային կանգառ» ճանաչման նշանը, չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները, առկայության դեպքում` նաև դիերը, չփոփոխել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, չվնասել և չձևափոխել հետքերը, այնուհետև գործել սույն հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերով սահմանված նորմերի պահանջներով: Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները: