TesakanTest.am

Հարց 140: Պարտավո՞ր է արդյոք վարել սովորողն ուսումնական վարման ժամանակ ամրակապվել անվտանգության գոտիներով։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Պարտավոր է».

  1. 1 Պարտավոր է
  2. 2 Պարտավոր չէ
  3. 3 Պարտավոր չէ, եթե դա դժվարացնում է ավտոմոբիլ ղեկավարելը
  4. 4 Պարտավոր չէ, եթե թույլատրում է վարել սովորեցնողը
Ճիշտ պատասխան: Պարտավոր է

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Պարտավոր է»: ՀՕ-166-Ն, հոդված 24․ բ) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների: Թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչև 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի), ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը, իսկ բնակավայրերում, բացի այդ, օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին.

ՀՕ-166-Ն, հոդված 24

Արագ բացվող հարցեր