TesakanTest.am

Հարց 148: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «B», «C» եւ «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաեւ կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «750 կիլոգրամը։».

  1. 1 750 կիլոգրամը։
  2. 2 800 կիլոգրամը։
  3. 3 1000 կիլոգրամը։
Ճիշտ պատասխան: 750 կիլոգրամը։

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «750 կիլոգրամը։»: ՀՕ-166-Ն, հոդված 27․ 4) «B» կարգ` ՀՕ-166-Ն, հոդված 27․ բ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը, կամ ՀՕ-166-Ն, հոդված 27․ 6) «C» կարգ` ՀՕ-166-Ն, հոդված 27․ բ. ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը. ՀՕ-166-Ն, հոդված 27․ 8) «D» կարգ` ՀՕ-166-Ն, հոդված 27․ բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.

ՀՕ-166-Ն, հոդված 27

Արագ բացվող հարցեր