TesakanTest.am

Հարց 163: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհատրանսպորտային պատահարին առընչություն ունենալու դեպքում

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Կատարել թվարկած բոլոր գործողությունները։».

  1. 1 Անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը։
  2. 2 Միացնել վթարային լուսային ազդանշանը։
  3. 3 Չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները։
  4. 4 Կատարել թվարկած բոլոր գործողությունները։
Ճիշտ պատասխան: Կատարել թվարկած բոլոր գործողությունները։

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Կատարել թվարկած բոլոր գործողությունները։»: ՀՕ-166-Ն, հոդված 24․ դ) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում անմիջապես կանգնեցնել և (կամ) չտեղաշարժել տրանսպորտային միջոցը, միացնել վթարային լուսային ազդանշանը, տեղադրել «Վթարային կանգառ» ճանաչման նշանը, չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները, առկայության դեպքում` նաև դիերը, չփոփոխել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, չվնասել և չձևափոխել հետքերը, այնուհետև գործել սույն հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերով սահմանված նորմերի պահանջներով: Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները:

ՀՕ-166-Ն, հոդված 24

Արագ բացվող հարցեր