TesakanTest.am

Հարց 182: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «B», «C», «D» կարգերի եւ «C1», «D1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաեւ կցորդներով, եթե կցորդի առավելագույն թույլատրելի զանգվածը

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «750 կիլոգրամ է։».

  1. 1 950 կիլոգրամ է։
  2. 2 850 կիլոգրամ է։
  3. 3 750 կիլոգրամ է։
Ճիշտ պատասխան: 750 կիլոգրամ է։

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «750 կիլոգրամ է։»: ՀՕ-166-Ն, հոդված 27․ 4) «B» կարգ` ՀՕ-166-Ն, հոդված 27․ բ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը, կամ ՀՕ-166-Ն, հոդված 27․ 5) «C1» ենթակարգ` ՀՕ-166-Ն, հոդված 27․ բ. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը. ՀՕ-166-Ն, հոդված 27․ 6) «C» կարգ` ՀՕ-166-Ն, հոդված 27․ բ. ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը. ՀՕ-166-Ն, հոդված 27․ 7) «D1» ենթակարգ` ՀՕ-166-Ն, հոդված 27․ բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը. ՀՕ-166-Ն, հոդված 27․ 8) «D» կարգ` ՀՕ-166-Ն, հոդված 27․ բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.

ՀՕ-166-Ն, հոդված 27

Արագ բացվող հարցեր