TesakanTest.am
Հարց 282: Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել այս նշանով գոտի՝ աջ շրջադարձ կատարելիս։
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է, եթե այդ գոտին մնացած երթեւեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով».
- 1 Թույլատրվում է
- 2 Արգելվում է
- 3 Թույլատրվում է, եթե այդ գոտին մնացած երթեւեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է, եթե այդ գոտին մնացած երթեւեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով»: ՊԴԿ, կետ 124․ 124. 5.14` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի», 5.11.1` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ», 5.13.1 և 5.13.2` «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ» նշաններով նշված, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի ունեցող ճանապարհներին արգելվում է այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառն այդ գոտում: Եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշմամբ, ապա, նման գոտիով ճանապարհ մուտք գործելիս, թույլատրվում է մտնել այդ գոտի` հարևան գոտի անհապաղ վերադասավորվելու պայմանով: Թույլատրվում է նաև նման գծանշմամբ գոտիներ մուտք գործել ինչպես ուղևորներ իջեցնելու և նստեցնելու, այնպես էլ այդ ճանապարհից շրջադարձ կատարելու համար: Նշված գծանշմամբ գոտիներ մուտք գործելիս և դրանցից դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներին, ինչպես նաև չխոչընդոտեն նրանց երթևեկությունը` այդպիսի գոտիներում ուղևորներ իջեցնելիս և նստեցնելիս: ՊԴԿ, կետ 40․ 40. Շրջադարձից կամ հետադարձից առաջ վարորդը պետք է նախապես զբաղեցնի երթևեկության տվյալ ուղղության համար նախատեսված երթևեկելի մասի համապատասխան եզրային գոտին` բացառությամբ այն դեպքերի, երբ` ՊԴԿ, կետ 40․ 1) մուտք է գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ. ՊԴԿ, կետ 40․ 2) ճանապարհային նշանով կամ գծանշմամբ թույլատրվում է դա կատարել նաև այլ գոտիներից. ՊԴԿ, կետ 40․ 3) հնարավորություն չունի դա կատարելու՝ տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառներով: ՊԴԿ, կետ 40․ Երթևեկելի մասի ձախ կողմում, նույն մակարդակի վրա համընթաց ուղղության տրամվայի գծերի առկայության դեպքում, ձախ շրջադարձը և հետադարձը պետք է կատարվեն այդ գծերի վրայից, եթե 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» կամ 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշաններով կամ էլ 1.18 գծանշմամբ երթևեկության այլ կարգավորում նախատեսված չէ: Այդ դեպքում չպետք է խոչընդոտ ստեղծվի տրամվային: Ճանապարհային նշան 5.14․ 5.14. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի». երթևեկության հոսքին համընթաց, միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտի: Այդ նշանի ազդեցությունը տարածվում է այն գոտու վրա, որի վրա տեղադրված է: Ճանապարհից աջ տեղադրված նշանի ազդեցությունը տարածվում է աջ գոտու վրա.