TesakanTest.am
Հարց 304: Այս ճանապարհային նշանը նախազգուշացնում է, որ առջեւում
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Տեղամաս է, որտեղ ճանապարհը դուրս է գալիս ափ կամ առափ։».
- 1 Կամուրջ կամ լաստանավային անցում չունեցող ջրային արգելքով ճանապարհահատված է։
- 2 Ջրային արգելքով ճանապարհահատված է, որի վրա առկա է բացվող կամուրջ։
- 3 Տեղամաս է, որտեղ ճանապարհը դուրս է գալիս ափ կամ առափ։
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Տեղամաս է, որտեղ ճանապարհը դուրս է գալիս ափ կամ առափ։»: Ճանապարհային նշան 1.10․ 1.10. «Ելք դեպի առափ». առափ կամ ափ դուրս գալու տեղ. Ճանապարհային նշան 1.10․ 1.1, 1.2 և 1.5-1.33. նշանները տեղադրվում են մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում նշանները կարող են տեղադրվել և այլ հեռավորության վրա: Այդ դեպքում հեռավորությունը նշվում է 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի վրա: Ճանապարհային նշան 1.10․ 1.1, 1.2, 1.9, 1.10, 1.23 և 1.25 նշանները բնակավայրերից դուրս կրկնվում են: Կրկնվող երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: 1.23 և 1.25 նշանները կրկնվում են նաև բնակավայրերում` վտանգավոր տեղամասից անմիջապես առաջ: