TesakanTest.am

Հարց 317: Թույլատրվու՞մ է արդյոք ուղեւորներ նստեցնելու համար կանգ առնել այս նշանով նշված գոտու վրա։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է, եթե այդ գոտին գտնվում է երթեւեկելի մասի աջ եզրի մոտ եւ մնացած երթեւեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով».

Հարց 317: Թույլատրվու՞մ է արդյոք ուղեւորներ նստեցնելու համար կանգ առնել այս նշանով նշված գոտու վրա։
  1. 1 Թույլատրվում է, եթե այդ գոտին գտնվում է երթեւեկելի մասի աջ եզրի մոտ եւ մնացած երթեւեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով
  2. 2 Արգելվում է
  3. 3 Թույլատրվում է
Ճիշտ պատասխան: Թույլատրվում է, եթե այդ գոտին գտնվում է երթեւեկելի մասի աջ եզրի մոտ եւ մնացած երթեւեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է, եթե այդ գոտին գտնվում է երթեւեկելի մասի աջ եզրի մոտ եւ մնացած երթեւեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով»: ՊԴԿ, կետ 124․ 124. 5.14` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի», 5.11.1` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ», 5.13.1 և 5.13.2` «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ» նշաններով նշված, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի ունեցող ճանապարհներին արգելվում է այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառն այդ գոտում: Եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշմամբ, ապա, նման գոտիով ճանապարհ մուտք գործելիս, թույլատրվում է մտնել այդ գոտի` հարևան գոտի անհապաղ վերադասավորվելու պայմանով: Թույլատրվում է նաև նման գծանշմամբ գոտիներ մուտք գործել ինչպես ուղևորներ իջեցնելու և նստեցնելու, այնպես էլ այդ ճանապարհից շրջադարձ կատարելու համար: Նշված գծանշմամբ գոտիներ մուտք գործելիս և դրանցից դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներին, ինչպես նաև չխոչընդոտեն նրանց երթևեկությունը` այդպիսի գոտիներում ուղևորներ իջեցնելիս և նստեցնելիս:

ՊԴԿ, կետ 124

Արագ բացվող հարցեր