TesakanTest.am

Հարց 493: Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Տրամվայը, թեթեւ մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը։».

Հարց 493: Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝
  1. 1 Թեթեւ մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը, տրամվայը։
  2. 2 Տրամվայը, ավտոբուսը, թեթեւ մարդատար ավտոմոբիլը։
  3. 3 Տրամվայը, թեթեւ մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը։
Ճիշտ պատասխան: Տրամվայը, թեթեւ մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը։

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Տրամվայը, թեթեւ մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը։»: ՊԴԿ, կետ 96․ 96. Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից: Այդպիսի խաչմերուկներում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ: ՊԴԿ, կետ 100․ 100. Չկարգավորվող խաչմերուկներում տրամվայի վարորդը, անկախ երթևեկության ուղղությունից, երթևեկության առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ ընթացող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ: ՊԴԿ, կետ 98․ 98. Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում, բացառությամբ Կանոնների 98.1-ին կետով նախատեսված դեպքերի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները: Այդպիսի խաչմերուկում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ: ՊԴԿ, կետ 98․ 98.1. 4.3` «Շրջանաձև երթևեկություն» նշանով կահավորված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդպիսի խաչմերուկում երթևեկող տրանսպորտային միջոցներին: ՊԴԿ, կետ 99․ 99. Ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հավասարազոր ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:

ՊԴԿ, կետ 96 · ՊԴԿ, կետ 100 · ՊԴԿ, կետ 98 · ՊԴԿ, կետ 99

Արագ բացվող հարցեր