TesakanTest.am
Հարց 498: Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Բեռնատար ավտոմոբիլը, տրամվայը եւ ավտոբուսը, մոտոցիկլը եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլը։».
- 1 Բեռնատար ավտոմոբիլը, տրամվայը եւ ավտոբուսը, մոտոցիկլը եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլը։
- 2 Տրամվայը եւ ավտոբուսը, մոտոցիկլը եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլը, բեռնատար ավտոմոբիլը։
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Բեռնատար ավտոմոբիլը, տրամվայը եւ ավտոբուսը, մոտոցիկլը եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլը։»: ՊԴԿ, կետ 96․ 96. Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից: Այդպիսի խաչմերուկներում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ: ՊԴԿ, կետ 100․ 100. Չկարգավորվող խաչմերուկներում տրամվայի վարորդը, անկախ երթևեկության ուղղությունից, երթևեկության առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ ընթացող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ: ՊԴԿ, կետ 98․ 98. Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում, բացառությամբ Կանոնների 98.1-ին կետով նախատեսված դեպքերի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները: Այդպիսի խաչմերուկում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ: ՊԴԿ, կետ 98․ 98.1. 4.3` «Շրջանաձև երթևեկություն» նշանով կահավորված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդպիսի խաչմերուկում երթևեկող տրանսպորտային միջոցներին: ՊԴԿ, կետ 99․ 99. Ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հավասարազոր ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին: