TesakanTest.am

Հարց 576: Խաչմերուկում ո՞ր ճանապարհն է համարվում գլխավոր։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր եւ այլն) ճանապարհը հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ».

  1. 1 Կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր եւ այլն) ճանապարհը հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ
  2. 2 Եռագոտի ճանապարհը՝ ամեն ուղղությամբ մեկ գոտի ունեցողի նկատմամբ
  3. 3 Ասֆալտբետոնե ճանապարհը՝ սալիկապատ ճանապարհի նկատմամբ
Ճիշտ պատասխան: Կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր եւ այլն) ճանապարհը հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր եւ այլն) ճանապարհը հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ»: ՊԴԿ, կետ 3․ 3. Կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները` ՊԴԿ, կետ 3․ 1) գլխավոր ճանապարհ` 2.1` «Գլխավոր ճանապարհ», 2.3.1` «Հատում երկրորդական ճանապարհի հետ», 2.3.2 - 2.3.7` «Երկրորդական ճանապարհի հարում» 2.3.8-2․3․11՝ «Երկրորդական ճանապարհների հարում», կամ 5.1` «Ավտոմայրուղի» նշաններով նշված ճանապարհ հատողի (հարողի) նկատմամբ կամ կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհ հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ, կամ էլ ցանկացած ճանապարհ մերձակա տարածքներից դուրս եկող ճանապարհի նկատմամբ: Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն այդ ճանապարհը հատվող ծածկույթով ճանապարհին հավասարազոր չի դարձնում. ՊԴԿ, կետ 3․ 2) երթևեկության առավելություն` այլ տրանսպորտային միջոցների վարորդների (այսուհետ՝ վարորդներ) նկատմամբ` նախընտրած ուղղությամբ առաջնահերթ երթևեկելու իրավունք. ՊԴԿ, կետ 3․ 3) չստեղծել խոչընդոտ երթևեկության այլ մասնակիցների համար` երթևեկության մասնակիցներին ուղղված պահանջ, որի համաձայն նրանք չպետք է որևէ ձևով խոչընդոտեն. ուղևորներն ու հետիոտները` տրանսպորտային միջոցների, իսկ վարորդները` հետիոտների և այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը. ՊԴԿ, կետ 3․ 4) կազմակերպված տրանսպորտային շարասյուն` մշտապես միացված լապտերներով, միևնույն երթևեկության գոտիով անմիջապես իրար հետևից ընթացող առնվազն 3 մեխանիկական տրանսպորտային միջոցների խումբ, որն առջևից ուղեկցվում է կապույտ և կարմիր առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցով. ՊԴԿ, կետ 3․ 5) երթևեկության սկիզբ` կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը` կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ կամ առանց դրա. ՊԴԿ, կետ 3․ 6) մանևրում` տրանսպորտային միջոցի երթևեկության սկիզբ (կապված հարևան երթևեկության գոտի դուրս գալու հետ), վերադասավորում, երթևեկության ուղղության փոփոխություն, կանգառ (վերադասավորվելով) և հետընթաց կատարելը. ՊԴԿ, կետ 3․ 7) վերադասավորում` տրանսպորտային միջոցի զբաղեցրած երթևեկության գոտուց կամ գծանշված երթևեկության գոտու սահմաններում զբաղեցրած շարքից, երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը. ՊԴԿ, կետ 3․ 8) երթևեկության ուղղության փոփոխություն` նախկինում ընտրած երթևեկության ուղղության փոփոխություն (բացառությամբ հետընթացի)` կատարվող շրջադարձի կամ հետադարձի միջոցով. ՊԴԿ, կետ 3․ 9) շրջադարձ` տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ կամ ճանապարհից մերձակա տարածք դուրս գալու նպատակով իրականացվող մանևր. ՊԴԿ, կետ 3․ 10) հետադարձ` տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը հանդիպակաց ուղղությամբ փոխելու նպատակով իրականացվող մանևր. ՊԴԿ, կետ 3․ 11) վազանց՝ շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը՝ կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ. ՊԴԿ, կետ 3․ 12) արգելք` երթևեկելի մասի որևէ գոտու վրա գտնվող անշարժ օբյեկտ (վնասված կամ անսարք տրանսպորտային միջոց, կողմնակի առարկա, ճանապարհի ծածկույթի վնասվածք և այլն), որը վարորդներին զրկում է նույն գոտիով երթևեկությունը շարունակելու հնարավորությունից. ՊԴԿ, կետ 3․ 13) երթևեկության համար վտանգ` երթևեկության ժամանակ ստեղծված իրադրություն, երբ նույն ուղղությամբ և (կամ) նույն արագությամբ երթևեկությունը շարունակելու դեպքում կստեղծվի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման իրական վտանգ. ՊԴԿ, կետ 3․ 14) կողանցում` շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու. ՊԴԿ, կետ 3․ 15) վտանգավոր բեռ` վտանգավոր նյութ, հումք, վտանգավոր թափոններ, որոնք փոխադրման ընթացքում իրենց յուրահատկությունների հետևանքով կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին և առողջությանը, առաջացնել շրջակա միջավայրի աղտոտում և վնասել տրանսպորտային միջոցները կամ շենքերն ու շինությունները. ՊԴԿ, կետ 3․ 16) երեխաների կազմակերպված խմբերի փոխադրում` մեխանիկական տրանսպորտային միջոցով (բացառությամբ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների) նախադպրոցական և դպրոցական տարիքի երկու և ավելի երեխաների կազմակերպված փոխադրում. ՊԴԿ, կետ 3․ 17) սահմանափակ տեսանելիություն` երթևեկության մասնակցի տեղից շարժման ուղղությամբ ճանապարհի տեսանելիություն` սահմանափակված տրանսպորտային միջոցներով, ճանապարհի երկրաչափական չափանիշներով, տեղանքի ռելիեֆով, ճանապարհին հարակից բուսականությամբ, շինություններով և այլ օբյեկտներով. ՊԴԿ, կետ 3․ 18) հետիոտնային և հեծանվային արահետ (հեծանվահետիոտնային արահետ)՝ երթևեկելի մասից կառուցվածքով առանձնացված ճանապարհի տարր (կամ առանձին ճանապարհ)՝ նախատեսված հետիոտներից առանձին կամ նրանց հետ համատեղ հեծանվորդների երթևեկության համար և նշված 4.5.2-4.5.7 նշաններով. ՊԴԿ, կետ 3․ 19) հեծանվորդների համար գոտի՝ երթևեկելի մասի մյուս հատվածից հորիզոնական գծանշումով առանձնացված և 5.14.2 նշանով նշված երթևեկելի մասի գոտի՝ նախատեսված հեծանիվներով և մոպեդներով երթևեկելու համար. ՊԴԿ, կետ 3․ 20) հիբրիդային ավտոմոբիլ՝ էներգիայի 2-ից ոչ պակաս տարբեր փոխակերպիչներ (շարժիչներ) ունեցող և տրանսպորտային միջոցը շարժման մեջ դնելու նպատակների համար էներգիայի կուտակման 2 տարբեր համակարգեր ունեցող տրանսպորտային միջոց:

ՊԴԿ, կետ 3

Արագ բացվող հարցեր