TesakanTest.am
Հարց 680: Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին հատել տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները նշող գծանշման հոծ գիծը։
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է։».
- 1 Արգելվում է
- 2 Թույլատրվում է։
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է։»: Ճանապարհային գծանշում 1.1․ 1.1` հոծ գիծ, որը բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), նշում ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տալիս երթևեկելի մասի սահմանները, ուր մուտքն արգելված է, ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները. Ճանապարհային գծանշում 1.1․ 1.1, 1.2 և 1.3 գծերը հատելն արգելվում է. Ճանապարհային գծանշում 1.1․ 1.1. Գիծը թույլատրվում է հատել, երբ այն ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները` կայանման տեղ մուտք գործելու կամ կայանման տեղից դուրս գալու նպատակով մանևրելիս, իսկ 1.2 գիծը թույլատրվում է հատել կողնակի վրա կանգառ կատարելու և կանգառ կատարելու վայրից դուրս գալու դեպքում, այն տեղերում, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների կանգառ կամ կայանում. Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ 1.5 - 1.8 գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից: Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ Դարձափոխային լուսացույցների բացակայության կամ անջատված լինելու դեպքերում 1.9 գծանշումը թույլատրվում է հատել, եթե այն գտնվում է վարորդից աջ, իսկ միացված դարձափոխային լուսացույցի դեպքում` ցանկացած կողմից, եթե այդ գծերը բաժանում են երթևեկության համընթաց ուղղությամբ գոտիները: Դարձափոխային լուսացույցի անջատման դեպքում վարորդը պետք է անհապաղ վերադասավորվի 1.9 գծանշումից դեպի աջ: Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ Անջատված դարձափոխային լուսացույցների դեպքում երթևեկության հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.9 գծանշումը հատելն արգելվում է. Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ 1.11 գիծը թույլատրվում է հատել ընդհատվող գծի, իսկ վազանցը կամ շրջանցումն ավարտելիս` նաև հոծ գծի կողմից:
Ճանապարհային գծանշում 1.1 · Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները