TesakanTest.am

Հարց 692: Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը՝ մոտենալով խաչմերուկին՝ «Կանգ - գիծ» գծանշման եւ լուսացույցի կանաչ ազդանշանի պայմաններում։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Շարունակի երթեւեկությունը խաչմերուկով` առանց կանգառի».

  1. 1 Կանգ առնի «Կանգ-գծի» մոտ, որից հետո վերսկսի երթեւեկությունը
  2. 2 Շարունակի երթեւեկությունը խաչմերուկով` առանց կանգառի
Ճիշտ պատասխան: Շարունակի երթեւեկությունը խաչմերուկով` առանց կանգառի

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Շարունակի երթեւեկությունը խաչմերուկով` առանց կանգառի»: ՊԴԿ, կետ 7․ 7. Լուսացույցի կլոր ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները` ՊԴԿ, կետ 7․ 1) կանաչ ազդանշանը թույլատրում է երթևեկությունը (կանաչ ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ). ՊԴԿ, կետ 7․ 2) կանաչ թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում, որ դրա գործողության ժամկետը լրանում է, և շուտով կմիանա արգելող ազդանշանը. ՊԴԿ, կետ 7․ 3) դեղին ազդանշանն արգելում է երթևեկությունը (բացառությամբ կանոնների 19-րդ կետով նախատեսված դեպքի) և նախազգուշացնում ազդանշանի առաջիկա փոփոխման մասին. ՊԴԿ, կետ 7․ 4) դեղին թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում չկարգավորվող խաչմերուկի կամ հետիոտնային անցման առկայության, ինչպես նաև նախազգուշացնում որևէ վտանգի մասին. ՊԴԿ, կետ 7․ 5) կարմիր ազդանշանը, այդ թվում նաև՝ թարթող, արգելում է երթևեկությունը (կարմիր ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ). ՊԴԿ, կետ 7․ 6) կարմիր և դեղին ազդանշանների զուգակցումն արգելում է երթևեկությունը և տեղեկացնում կանաչ ազդանշանի առաջիկա միանալու մասին: Ճանապարհային գծանշում 1.12․ 1.12` «Կանգ-գիծ»` հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի առկայության դեպքում, ինչպես նաև երկաթուղային գծանցի առջև, երբ գծանցով երթևեկությունն արգելված է.

ՊԴԿ, կետ 7 · Ճանապարհային գծանշում 1.12

Արագ բացվող հարցեր