TesakanTest.am

Հարց 703: «Կանգ-գծից» կամ «Երթեւեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանից ի՞նչ հեռավարության վրա պետք է կանգնեցվի տրանսպորտային միջոցը՝ մոտեցող գնացքին ճանապարհը զիջելու համար։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Անմիջապես «Կանգ-գծի» եւ (կամ) նշանի մոտ».

  1. 1 1,5 մ
  2. 2 2,5 մ
  3. 3 5 մ
  4. 4 10 մ
  5. 5 Անմիջապես «Կանգ-գծի» եւ (կամ) նշանի մոտ
Ճիշտ պատասխան: Անմիջապես «Կանգ-գծի» եւ (կամ) նշանի մոտ

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Անմիջապես «Կանգ-գծի» եւ (կամ) նշանի մոտ»: ՊԴԿ, կետ 111․ 111. Այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի 1.12` «Կանգ» գծի, 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ, իսկ եթե բացակայում է նաև ուղեփակոցը, ապա մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա: Ճանապարհային նշան 2.5․ 2.5. «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է». արգելվում է երթևեկել առանց «Կանգ» գծից առաջ (դրա բացակայության դեպքում` հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու: Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին: Եթե 2.5 նշանը տեղադրված է երկաթուղային գծանցից կամ կարանտինային պահակետից առաջ, ապա վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում` նշանից առաջ.

ՊԴԿ, կետ 111 · Ճանապարհային նշան 2.5

Արագ բացվող հարցեր