TesakanTest.am
Հարց 729: Ո՞ր տրանսպորտային միջոցների համար է առանձնացված «A» տառով գծանշված գոտին։
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար».
- 1 Միայն ավտոբուսների համար, որոնք շարժվում են սահմանված երթուղով
- 2 Տրոլեյբուսների եւ տաքսիների համար
- 3 Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար»: Ճանապարհային գծանշում 1.23․ 1.23` ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին. ՊԴԿ, կետ 124․ 124. 5.14` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի», 5.11.1` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ», 5.13.1 և 5.13.2` «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ» նշաններով նշված, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի ունեցող ճանապարհներին արգելվում է այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառն այդ գոտում: Եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշմամբ, ապա, նման գոտիով ճանապարհ մուտք գործելիս, թույլատրվում է մտնել այդ գոտի` հարևան գոտի անհապաղ վերադասավորվելու պայմանով: Թույլատրվում է նաև նման գծանշմամբ գոտիներ մուտք գործել ինչպես ուղևորներ իջեցնելու և նստեցնելու, այնպես էլ այդ ճանապարհից շրջադարձ կատարելու համար: Նշված գծանշմամբ գոտիներ մուտք գործելիս և դրանցից դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներին, ինչպես նաև չխոչընդոտեն նրանց երթևեկությունը` այդպիսի գոտիներում ուղևորներ իջեցնելիս և նստեցնելիս: