TesakanTest.am

Հարց 808: Թույլատրվու՞մ է միջքաղաքային ավտոբուսի վարորդին բնակավայրերից դուրս գերազանցել 70 կմ/ժ արագությունը։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է, եթե չի գերազանցում 90 կմ/ժ արագությունը։».

  1. 1 Թույլատրվում է` միայն երթեւեկության համար տվյալ ուղղությամբ երկու եւ ավելի գոտի ունեցող ճանապարհներով երթեւեկելիս։
  2. 2 Թույլատրվում է, եթե չի գերազանցում 90 կմ/ժ արագությունը։
  3. 3 Արգելվում է։
Ճիշտ պատասխան: Թույլատրվում է, եթե չի գերազանցում 90 կմ/ժ արագությունը։

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է, եթե չի գերազանցում 90 կմ/ժ արագությունը։»: ՊԴԿ, կետ 69․ 69. Բնակավայրերից դուրս երթևեկությունը թույլատրվում է` ՊԴԿ, կետ 69․ 1) 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` թեթև մարդատար ավտոմոբիլներով և 3,5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով (110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով). ՊԴԿ, կետ 69․ 2) 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մերձքաղաքային, միջմարզային և միջքաղաքային փոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ու մոտոցիկլներով` բոլոր ճանապարհներին. ՊԴԿ, կետ 69․ 3) 70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մնացած բոլոր ավտոբուսներով, կցորդի հետ կցված թեթև մարդատար ավտոմոբիլներին և 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին (90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով):

ՊԴԿ, կետ 69

Արագ բացվող հարցեր