TesakanTest.am

Հարց 832: Թույլատրվո՞ւմ է երթեւեկության ընթացքում անձանց գտնվել բեռնատար ավտոմոբիլի թափքում, եթե այն կահավորված չէ մարդկանց փոխադրելու համար։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց՝ պայմանով, որ նրանք ապահովված են ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստարաններով».

  1. 1 Արգելվում է
  2. 2 Թույլատրվում է ավտոմայրուղի չհամարվող ճանապարհներին
  3. 3 Թույլատրվում է միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց՝ պայմանով, որ նրանք ապահովված են ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստարաններով
Ճիշտ պատասխան: Թույլատրվում է միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց՝ պայմանով, որ նրանք ապահովված են ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստարաններով

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց՝ պայմանով, որ նրանք ապահովված են ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստարաններով»: ՊԴԿ, կետ 154․ 154. Մարդկանց փոխադրելու համար չկահավորված կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլների թափքում երթևեկության ժամանակ թույլատրվում է գտնվել միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց` պայմանով, որ նրանք ապահովված են կանոնների 153-րդ կետով նախատեսված ցուցանիշներին համապատասխան տեղադրված նստատեղերով: ՊԴԿ, կետ 153․ 153. Մարդկանց փոխադրումը կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում թույլատրվում է, եթե այն կահավորված է կողի վերին եզրից առնվազն 0,3 մ-ից ցածր և հատակից` 0,3-0,5 մ բարձր ամրացված նստարաններով: Հետևի կամ կողերի երկայնքով ամրացված նստարանները պետք է ունենան ամուր թիկնակներ:

ՊԴԿ, կետ 154 · ՊԴԿ, կետ 153

Արագ բացվող հարցեր