TesakanTest.am
Հարց 895: Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթեւեկության իրավունք։
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը».
- 1 Ճանապարհը մաքրող մեքենայի վարորդը
- 2 Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը»: ՊԴԿ, կետ 32․ 32. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս և ծառայում են երթևեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար: ՊԴԿ, կետ 98․ 98. Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում, բացառությամբ Կանոնների 98.1-ին կետով նախատեսված դեպքերի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները: Այդպիսի խաչմերուկում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ: ՊԴԿ, կետ 98․ 98.1. 4.3` «Շրջանաձև երթևեկություն» նշանով կահավորված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդպիսի խաչմերուկում երթևեկող տրանսպորտային միջոցներին: