TesakanTest.am

Հարց 92: Ձախ շրջադարձը թույլատրվում է

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Ցանկացած հետագծով».

Հարց 92: Ձախ շրջադարձը թույլատրվում է
  1. 1 Միայն A հետագծով
  2. 2 Միայն B հետագծով
  3. 3 Ցանկացած հետագծով
Ճիշտ պատասխան: Ցանկացած հետագծով

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Ցանկացած հետագծով»: ՊԴԿ, կետ 40․ 40. Շրջադարձից կամ հետադարձից առաջ վարորդը պետք է նախապես զբաղեցնի երթևեկության տվյալ ուղղության համար նախատեսված երթևեկելի մասի համապատասխան եզրային գոտին` բացառությամբ այն դեպքերի, երբ` ՊԴԿ, կետ 40․ 1) մուտք է գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ. ՊԴԿ, կետ 40․ 2) ճանապարհային նշանով կամ գծանշմամբ թույլատրվում է դա կատարել նաև այլ գոտիներից. ՊԴԿ, կետ 40․ 3) հնարավորություն չունի դա կատարելու՝ տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառներով: ՊԴԿ, կետ 40․ Երթևեկելի մասի ձախ կողմում, նույն մակարդակի վրա համընթաց ուղղության տրամվայի գծերի առկայության դեպքում, ձախ շրջադարձը և հետադարձը պետք է կատարվեն այդ գծերի վրայից, եթե 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» կամ 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշաններով կամ էլ 1.18 գծանշմամբ երթևեկության այլ կարգավորում նախատեսված չէ: Այդ դեպքում չպետք է խոչընդոտ ստեղծվի տրամվային: ՊԴԿ, կետ 41․ 41. Շրջադարձը պետք է իրականացվի այնպես, որպեսզի երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը չհայտնվի երթևեկության հանդիպակաց կողմում: Աջ շրջադարձի ժամանակ տրանսպորտային միջոցը պետք է երթևեկի երթևեկելի մասի աջ եզրին հնարավորին չափ մոտ: ՊԴԿ, կետ 43․ 43. Խաչմերուկներում, ինչպես նաև դրանցից դուրս, շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառով կանոնների 40-րդ կետի պահանջներն ապահովելու հնարավորություն չունենալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը՝ ինչպես համընթաց, այնպես էլ՝ հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: ՊԴԿ, կետ 44․ 44. Խաչմերուկից դուրս ձախ շրջադարձի և հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց տրանսպորտային միջոցներին և համընթաց երթևեկող տրամվային:

ՊԴԿ, կետ 40 · ՊԴԿ, կետ 41 · ՊԴԿ, կետ 43 · ՊԴԿ, կետ 44

Արագ բացվող հարցեր