TesakanTest.am

Հարց 927: Տրանսպորտային միջոցից ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում «Վթարային կանգառ» նշանը։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 15մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 30մ».

  1. 1 Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 15մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 30մ
  2. 2 Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 10 մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 20մ
  3. 3 Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 5մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 10մ
Ճիշտ պատասխան: Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 15մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 30մ

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 15մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 30մ»: ՊԴԿ, կետ 23․ 23. Վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո (ինչպես նաև, երբ այն անսարք է կամ բացակայում է) անհապաղ պետք է տեղադրվի «Վթարային կանգառ» ճանաչման նշանը (թարթող կարմիր լապտերիկ)` ՊԴԿ, կետ 23․ 1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում. ՊԴԿ, կետ 23․ 2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ, ելնելով տեսանելիության պայմաններից, տրանսպորտային միջոցը չի կարող ժամանակին նկատվել այլ վարորդների կողմից: Այս պահանջը կատարելուց հետո վարորդը պետք է կատարի կանոնների 83-րդ կետի պահանջները: ՊԴԿ, կետ 23․ Ելնելով վարորդներին ժամանակին զգուշացնելու անհրաժեշտությունից` «Վթարային կանգառ» նշանը (թարթող կարմիր լապտերիկ) տեղադրվում է բնակավայրերում` տրանսպորտային միջոցից ոչ պակաս 15 մ, իսկ բնակավայրերից դուրս` 30 մ հեռավորության վրա:

ՊԴԿ, կետ 23

Արագ բացվող հարցեր