TesakanTest.am

Հարց 1062: Բնակավայրերում միեւնույն ուղղությամբ երթեւեկության 3 եւ ավելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտի զբաղեցնել թույլատրվու՞մ է արդյոք թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցներին։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է թվարկված երկու դեպքերում».

  1. 1 Թույլատրվում է վազանց կատարելիս
  2. 2 Թույլատրվում է ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս
  3. 3 Թույլատրվում է թվարկված երկու դեպքերում
Ճիշտ պատասխան: Թույլատրվում է թվարկված երկու դեպքերում

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է թվարկված երկու դեպքերում»: ՊԴԿ, կետ 57․ 57. Բոլոր ճանապարհներին, միևնույն ուղղությամբ երթևեկության երեք և ավելի գոտիների առկայության դեպքում, ձախ եզրայինը թույլատրվում է զբաղեցնել միայն ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ զբաղված են մյուս գոտիները, ինչպես նաև վազանց, ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, իսկ 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին և ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին` միայն ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար: Միակողմ երթևեկությամբ ճանապարհներին կանգառի կամ կայանման նպատակով ձախ եզրային գոտի դուրս գալն իրականացվում է կանոնների 79-րդ կետի պահանջներին համապատասխան:

ՊԴԿ, կետ 57

Արագ բացվող հարցեր