TesakanTest.am
Հարց 1063: Բոլոր ճանապարհներին միեւնույն ուղղությամբ երթեւեկության 3 եւ ավելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտի զբաղեցնել թույլատրվու՞մ է արդյոք մոտոցիկլներին։
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է թվարկված երկու դեպքերում».
- 1 Թույլատրվում է վազանց կատարելիս
- 2 Թույլատրվում է ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս
- 3 Թույլատրվում է թվարկված երկու դեպքերում
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է թվարկված երկու դեպքերում»: ՊԴԿ, կետ 57․ 57. Բոլոր ճանապարհներին, միևնույն ուղղությամբ երթևեկության երեք և ավելի գոտիների առկայության դեպքում, ձախ եզրայինը թույլատրվում է զբաղեցնել միայն ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ զբաղված են մյուս գոտիները, ինչպես նաև վազանց, ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, իսկ 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին և ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին` միայն ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար: Միակողմ երթևեկությամբ ճանապարհներին կանգառի կամ կայանման նպատակով ձախ եզրային գոտի դուրս գալն իրականացվում է կանոնների 79-րդ կետի պահանջներին համապատասխան: