TesakanTest.am
Հարց 1180: Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Թեթեւ մարդատար ավտոմոբիլը, տրամվայը եւ ավտոբուսը։».
- 1 Տրամվայը եւ ավտոբուսը, թեթեւ մարդատար ավտոմոբիլը։
- 2 Տրամվայը, թեթեւ մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը։
- 3 Թեթեւ մարդատար ավտոմոբիլը, տրամվայը եւ ավտոբուսը։
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Թեթեւ մարդատար ավտոմոբիլը, տրամվայը եւ ավտոբուսը։»: ՊԴԿ, կետ 91․ 91. Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին: ՊԴԿ, կետ 92․ 92. Եթե կարգավորողի կամ լուսացույցի ազդանշանները թույլատրում են տրամվայի և ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկություն, ապա, անկախ շարժման ուղղությունից, երթևեկության առավելություն ունի տրամվայի վարորդը: Սակայն լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին: