TesakanTest.am

Հարց 1181: Խաչմերուկն առաջինը կանցնի

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Կանաչ ավտոմոբիլը։».

Հարց 1181: Խաչմերուկն առաջինը կանցնի
  1. 1 Կարմիր ավտոմոբիլը։
  2. 2 Կապույտ ավտոմոբիլը։
  3. 3 Կանաչ ավտոմոբիլը։
Ճիշտ պատասխան: Կանաչ ավտոմոբիլը։

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Կանաչ ավտոմոբիլը։»: ՊԴԿ, կետ 8․ 8. Լուսացույցի կարմիր, դեղին և կանաչ գույների սլաքների տեսքով ազդանշաններն ունեն նույն նշանակությունը, ինչ համապատասխան գույնի կլոր ազդանշանները, սակայն դրանց գործողությունը տարածվում է միայն սլաքներով նշված ուղղության (ուղղությունների) վրա: Այդ դեպքում ձախ շրջադարձ թույլատրող սլաքը թույլատրում է նաև հետադարձը, եթե դա արգելված չէ համապատասխան ճանապարհային նշանով: Նույն նշանակությունն ունի լրացուցիչ սեկցիայի կանաչ սլաքը: Լրացուցիչ սեկցիայի անջատված ազդանշանն արգելում է երթևեկությունն այդ սեկցիայով կարգավորվող ուղղությամբ: ՊԴԿ, կետ 91․ 91. Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին:

ՊԴԿ, կետ 8 · ՊԴԿ, կետ 91

Արագ բացվող հարցեր