TesakanTest.am
Հարց 1218: Բեռնատարով, որի վարորդն ունի B եւ C կարգերի վարորդական իրավունք եւ ապահովված են բեռնատարներով մարդ փոխադրելու պայմանները, թույլատրվում է փոխադրել մինչեւ
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «8 ուղեւոր։».
- 1 8 ուղեւոր։
- 2 9 ուղեւոր։
- 3 4 ուղեւոր։
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «8 ուղեւոր։»: ՊԴԿ, կետ 150․ 150. «C» կարգի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել մինչև 8 ուղևոր, իսկ դրանից ավելի մարդ փոխադրելու դեպքում վարորդը պետք է ունենա նաև «D» կամ «DE» կարգերի կամ «D1» կամ «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական: ՀՕ-166-Ն, հոդված 27․ 2. «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց այդ կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել ոչ ավելի, քան 8 ուղևոր, իսկ դրանից ավելի ուղևոր փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաև «D» կամ «DE» կարգի կամ «D1» կամ «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական: ՀՕ-166-Ն, հոդված 27․ 10. «A» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «AM» և «A1» ենթակարգի, ինչպես նաև մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «B1» ենթակարգի (բացառությամբ մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցներ, «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «D» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «CE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «C1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «DE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ: