TesakanTest.am

Հարց 1220: Արդյոք պե՞տք է տրանսպորտային միջոցի հետեւի եզրաչափից 0.6մ դուրս ցցված բեռը օրվա լուսավոր ժամերին նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ եւ անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաեւ առջեւից՝ սպիտակ, իսկ հետեւից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Ոչ».

  1. 1 Այո
  2. 2 Ոչ
Ճիշտ պատասխան: Ոչ

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Ոչ»: ՊԴԿ, կետ 162․ 162. Տրանսպորտային միջոցի առջևի կամ հետևի եզրաչափերից 1մ ավելի կամ կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,4 մ ավելի դուրս ցցվելու դեպքում օրվա լուսավոր ժամերին բեռը պետք է նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:

ՊԴԿ, կետ 162

Արագ բացվող հարցեր