TesakanTest.am
Հարց 1230: Եթե այս իրավիճակում հանդիպակաց երթեւեկությունը դժվար է, ապա ճանապարհը պետք է զիջի
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Բեռնատարի վարորդը։».
- 1 Բեռնատարի վարորդը։
- 2 Թեթեւ մարդատարի վարորդը։
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Բեռնատարի վարորդը։»: ՊԴԿ, կետ 46․ 46. Եթե հանդիպակաց երթևեկությունը դժվարացած է, ճանապարհը պետք է զիջի իր առջևում խոչընդոտ ունեցող վարորդը: 1.13` «Կտրուկ վայրէջք» և 1.14` «Կտրուկ վերելք» նշաններով կահավորված երկայնական թեքությամբ ճանապարհահատվածներում, անկախ խոչընդոտի դասավորությունից, ճանապարհը պետք է զիջի վայրէջքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը: Ճանապարհային նշան 1.13․ 1.13. «Կտրուկ վայրէջք». Ճանապարհային նշան 1.13․ 1.1, 1.2 և 1.5-1.33. նշանները տեղադրվում են մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում նշանները կարող են տեղադրվել և այլ հեռավորության վրա: Այդ դեպքում հեռավորությունը նշվում է 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի վրա: Ճանապարհային նշան 1.13․ 1.13 և 1.14 նշանները կարող են տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, անմիջապես վայրէջքից կամ վերելքից առաջ, եթե վայրէջքները և վերելքները միմյանց հաջորդում են: Ճանապարհային նշան 1.14․ 1.14. «Կտրուկ վերելք».
ՊԴԿ, կետ 46 · Ճանապարհային նշան 1.13 · Ճանապարհային նշան 1.14