TesakanTest.am

Հարց 1232: Ազդանշան տալը երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Չի տալիս։».

  1. 1 Տալիս է։
  2. 2 Չի տալիս։
  3. 3 Տալիս է՝ միայն շարժում սկսելիս։
Ճիշտ պատասխան: Չի տալիս։

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Չի տալիս։»: ՊԴԿ, կետ 36․ 36. Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս:

ՊԴԿ, կետ 36

Արագ բացվող հարցեր