TesakanTest.am

Հարց 153: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հարկադրված կանգառ է համարվում

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Թվարկած բոլոր դեպքերը։».

  1. 1 Երթեւեկության ընդհատումը՝ կապված լուսացույցի արգելող ազդանշանի անսպասելի միացման հետ։
  2. 2 Երթեւեկության ընդհատումը՝ կապված ճանապարհին գոյացած խցանման հետ։
  3. 3 Տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղեւորի) ֆիզիկական եւ (կամ) հոգեկան վիճակով եւ (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված՝ վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը։
  4. 4 Թվարկած բոլոր դեպքերը։
Ճիշտ պատասխան: Թվարկած բոլոր դեպքերը։

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Թվարկած բոլոր դեպքերը։»: ՀՕ-166-Ն, հոդված 2․ հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անսարքության կամ վարորդի կամ ուղևորի ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով կամ լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկվելու կամ այլ տրանսպորտային միջոցներին ճանապարհը զիջելու կամ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու կամ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը կատարելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված պահանջը կատարելու նպատակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա.

ՀՕ-166-Ն, հոդված 2

Արագ բացվող հարցեր