TesakanTest.am
Հարց 271: Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Եթե չի աշխատում կառուցվածքով նախատեսված շարժիչի ծածկոցի փականը։».
- 1 Եթե չի աշխատում կառուցվածքով նախատեսված շարժիչի ծածկոցի փականը։
- 2 Եթե վարագուրապատված են հետին կողային ապակիները, եւ առկա են հետին տեսանելիության 2 կողային հայելիները։
- 3 Երկու դեպքերում էլ։
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Եթե չի աշխատում կառուցվածքով նախատեսված շարժիչի ծածկոցի փականը։»: N 2 հավելված, կետ 6․ 6) չեն աշխատում տրանսպորտային միջոցների կառուցվածքով նախատեսված` թափքի կամ խցիկի դռների կամ շարժիչի ծածկոցի փականները, ցիստեռնների բկանցքների և բեռնատար հարթակների կողերի փականները, վառելիքի բաքերի խցանները, վարորդի նստատեղի դիրքը կարգավորող մեխանիզմը, ավտոբուսի դռների վթարային բացիչները և կանգառ կատարելու պահանջի ազդանշանը, ավտոբուսի սրահի ներքին լուսավորության սարքերը, վթարային ելքերը և դրանք գործողության մեջ դնող հարմարանքները, դռների կառավարման հաղորդակը, արագաչափը, պտուտագրիչը, հակաառևանգման և ապակիների տաքացման ու փչահարման սարքերը.