TesakanTest.am

Հարց 272: Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Երկու դեպքերում էլ։».

  1. 1 Եթե վարագուրապատված են հետին կողային ապակիները, եւ բացակայում են հետին տեսանելիության 2 կողային հայելիները։
  2. 2 Եթե չեն աշխատում կառուցվածքով նախատեսված ապակիների տաքացման ու փչահարման սարքերը։
  3. 3 Երկու դեպքերում էլ։
Ճիշտ պատասխան: Երկու դեպքերում էլ։

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Երկու դեպքերում էլ։»: N 2 հավելված, կետ 6․ 5) տրանսպորտային միջոցի՝ N 2 հավելված, կետ 6․ գ. հետևի դիտապակին կամ հետևի կողային ապակիները վարագուրապատված են և բացակայում են հետին տեսանելիության 2 կողային հայելիները. N 2 հավելված, կետ 6․ 6) չեն աշխատում տրանսպորտային միջոցների կառուցվածքով նախատեսված` թափքի կամ խցիկի դռների կամ շարժիչի ծածկոցի փականները, ցիստեռնների բկանցքների և բեռնատար հարթակների կողերի փականները, վառելիքի բաքերի խցանները, վարորդի նստատեղի դիրքը կարգավորող մեխանիզմը, ավտոբուսի դռների վթարային բացիչները և կանգառ կատարելու պահանջի ազդանշանը, ավտոբուսի սրահի ներքին լուսավորության սարքերը, վթարային ելքերը և դրանք գործողության մեջ դնող հարմարանքները, դռների կառավարման հաղորդակը, արագաչափը, պտուտագրիչը, հակաառևանգման և ապակիների տաքացման ու փչահարման սարքերը.

N 2 հավելված, կետ 6

Արագ բացվող հարցեր