TesakanTest.am
Հարց 362: Ստորեւ ներկայացվող ճանապարհային նշաններից ո՞րն է արգելում մուտք գործել խաչմերուկի տարածք, եթե առջեւում՝ երթեւեկության ուղղությամբ, առաջացել է խցանում՝ բացառությամբ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Տարբերակ 3 (նկարում վերևում)».
Տարբերակները ներկայացված են վերևի նկարում։ Ճիշտ պատասխանը նշված է կանաչով։
- 1 Տարբերակ 1 (նկարում վերևում)
- 2 Տարբերակ 2 (նկարում վերևում)
- 3 Տարբերակ 3 (նկարում վերևում)
- 4 Տարբերակ 4 (նկարում վերևում)
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Տարբերակ 3 (նկարում վերևում)»: Ճանապարհային նշան 1.35․ 1.35. «Խաչմերուկի հատված». Նշանակում է մոտեցում խաչմերուկին, որի հատվածը նշված է 1.26 գծանշմամբ, և որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: Ճանապարհային նշան 1.35․ 1.35 նշանը տեղադրվում է խաչմերուկի սահմանին: Եթե բարդ խաչմերուկներում հնարավոր չէ ճանապարհային նշանը տեղադրել խաչմերուկի սահմանին, ապա այն տեղադրում են խաչմերուկի սահմանից ոչ ավել, քան 30 մ հեռավորության վրա: ՊԴԿ, կետ 88․ 88. Արգելվում է մուտք գործել խաչմերուկ, 1.26 գծանշմամբ նշված խաչմերուկի հատված, երթևեկելի մասերի կամ խաչմերուկի հատվածների հատում, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել՝ խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: ՊԴԿ, կետ 88․ Կարգավորվող խաչմերուկներ