TesakanTest.am

Հարց 363: Ինչի՞ մասին է զգուշացնում հետեւյալ ճանապարհային նշանը:

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Արգելվում է մուտք գործել խաչմերուկի տարածք, եթե առջեւում՝ երթեւեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել».

Հարց 363: Ինչի՞ մասին է զգուշացնում հետեւյալ ճանապարհային նշանը:
  1. 1 Կանգառն արգելվում է
  2. 2 Արգելվում է մուտք գործել խաչմերուկի տարածք, եթե առջեւում՝ երթեւեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել
  3. 3 Արգելվում է մուտք գործել խաչմերուկի տարածք, եթե առջեւում՝ երթեւեկության ուղղությամբ, առաջացել է խցանում
Ճիշտ պատասխան: Արգելվում է մուտք գործել խաչմերուկի տարածք, եթե առջեւում՝ երթեւեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Արգելվում է մուտք գործել խաչմերուկի տարածք, եթե առջեւում՝ երթեւեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել»: Ճանապարհային նշան 1.35․ 1.35. «Խաչմերուկի հատված». Նշանակում է մոտեցում խաչմերուկին, որի հատվածը նշված է 1.26 գծանշմամբ, և որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: Ճանապարհային նշան 1.35․ 1.35 նշանը տեղադրվում է խաչմերուկի սահմանին: Եթե բարդ խաչմերուկներում հնարավոր չէ ճանապարհային նշանը տեղադրել խաչմերուկի սահմանին, ապա այն տեղադրում են խաչմերուկի սահմանից ոչ ավել, քան 30 մ հեռավորության վրա: ՊԴԿ, կետ 88․ 88. Արգելվում է մուտք գործել խաչմերուկ, 1.26 գծանշմամբ նշված խաչմերուկի հատված, երթևեկելի մասերի կամ խաչմերուկի հատվածների հատում, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել՝ խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: ՊԴԿ, կետ 88․ Կարգավորվող խաչմերուկներ

Ճանապարհային նշան 1.35 · ՊԴԿ, կետ 88

Արագ բացվող հարցեր