TesakanTest.am
Հարց 571: Ո՞ր նշանի դեպքում խաչմերուկում պետք է զիջեք ձախից մոտեցող վարորդներին։
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Միայն B».
- 1 Միայն A
- 2 Միայն B
- 3 A եւ B
- 4 Բոլոր
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Միայն B»: ՊԴԿ, կետ 96․ 96. Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից: Այդպիսի խաչմերուկներում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ: ՊԴԿ, կետ 97․ 97. Եթե գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը, ապա դրանով ընթացող վարորդներն իրենց գործողություններում միմյանց նկատմամբ ղեկավարվում են հավասարազոր ճանապարհների խաչմերուկի անցման կանոններով: Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն երկրորդական ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները: Ճանապարհային նշան 2.4․ 2.4. «Զիջեք ճանապարհը». վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին. Ճանապարհային նշան 8.13․ 8.13. «Գլխավոր ճանապարհի ուղղություն». ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում.
ՊԴԿ, կետ 96 · ՊԴԿ, կետ 97 · Ճանապարհային նշան 2.4 · Ճանապարհային նշան 8.13