TesakanTest.am
Հարց 778: Ո՞ր հետագծով երթեւեկող վարորդը չի խախտում գծանշման պահանջները"
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Միայն B».
- 1 Միայն A
- 2 Միայն B
- 3 Երկուսն էլ խախտում են
- 4 Երկուսն էլ չեն խախտում
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Միայն B»: Ճանապարհային գծանշում 1.11․ 1.11` հոծ և ընդհատվող գծերի համակցություն, որոնք` Ճանապարհային գծանշում 1.11․ 1) բաժանում են հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածներում, որտեղ վերադասավորումը թույլատրվում է միայն մեկ գոտուց. Ճանապարհային գծանշում 1.11․ 2) ցույց է տալիս հետադարձի, ինչպես նաև մերձակա տարածքներ մուտքի, ելքի և նման տեղերը, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ. Ճանապարհային գծանշում 1.11․ 1.11 գիծը թույլատրվում է հատել ընդհատվող գծի, իսկ վազանցը կամ շրջանցումն ավարտելիս` նաև հոծ գծի կողմից: Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ 1.1, 1.2 և 1.3 գծերը հատելն արգելվում է. Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ 1.1. Գիծը թույլատրվում է հատել, երբ այն ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները` կայանման տեղ մուտք գործելու կամ կայանման տեղից դուրս գալու նպատակով մանևրելիս, իսկ 1.2 գիծը թույլատրվում է հատել կողնակի վրա կանգառ կատարելու և կանգառ կատարելու վայրից դուրս գալու դեպքում, այն տեղերում, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների կանգառ կամ կայանում. Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ 1.5 - 1.8 գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից: Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ Դարձափոխային լուսացույցների բացակայության կամ անջատված լինելու դեպքերում 1.9 գծանշումը թույլատրվում է հատել, եթե այն գտնվում է վարորդից աջ, իսկ միացված դարձափոխային լուսացույցի դեպքում` ցանկացած կողմից, եթե այդ գծերը բաժանում են երթևեկության համընթաց ուղղությամբ գոտիները: Դարձափոխային լուսացույցի անջատման դեպքում վարորդը պետք է անհապաղ վերադասավորվի 1.9 գծանշումից դեպի աջ: Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ Անջատված դարձափոխային լուսացույցների դեպքում երթևեկության հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.9 գծանշումը հատելն արգելվում է.
Ճանապարհային գծանշում 1.11 · Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները