TesakanTest.am

Հարց 781: Ո՞ր դեպքում է թույլատրվում հատել հոծ գծանշումը։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Միայն B՝ կանգառ կատարելիս».

Հարց 781: Ո՞ր դեպքում է թույլատրվում հատել հոծ գծանշումը։
  1. 1 Միայն B՝ կանգառ կատարելիս
  2. 2 Ոչ մի դեպքում
  3. 3 Կանգառ կատարելիս երկու դեպքերում էլ
Ճիշտ պատասխան: Միայն B՝ կանգառ կատարելիս

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Միայն B՝ կանգառ կատարելիս»: Ճանապարհային գծանշում 1.2․ 1.2` հոծ գիծ (եզրային), որը ցույց է տալիս երթևեկելի մասի և բաժանարար գոտու եզրը. Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ 1.1, 1.2 և 1.3 գծերը հատելն արգելվում է. Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ 1.1. Գիծը թույլատրվում է հատել, երբ այն ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները` կայանման տեղ մուտք գործելու կամ կայանման տեղից դուրս գալու նպատակով մանևրելիս, իսկ 1.2 գիծը թույլատրվում է հատել կողնակի վրա կանգառ կատարելու և կանգառ կատարելու վայրից դուրս գալու դեպքում, այն տեղերում, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների կանգառ կամ կայանում. Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ 1.5 - 1.8 գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից: Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ Դարձափոխային լուսացույցների բացակայության կամ անջատված լինելու դեպքերում 1.9 գծանշումը թույլատրվում է հատել, եթե այն գտնվում է վարորդից աջ, իսկ միացված դարձափոխային լուսացույցի դեպքում` ցանկացած կողմից, եթե այդ գծերը բաժանում են երթևեկության համընթաց ուղղությամբ գոտիները: Դարձափոխային լուսացույցի անջատման դեպքում վարորդը պետք է անհապաղ վերադասավորվի 1.9 գծանշումից դեպի աջ: Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ Անջատված դարձափոխային լուսացույցների դեպքում երթևեկության հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.9 գծանշումը հատելն արգելվում է. Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ 1.11 գիծը թույլատրվում է հատել ընդհատվող գծի, իսկ վազանցը կամ շրջանցումն ավարտելիս` նաև հոծ գծի կողմից:

Ճանապարհային գծանշում 1.2 · Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները

Արագ բացվող հարցեր