TesakanTest.am

Հարց 784: Կարո՞ղ եք շարունակել երթեւեկությունը նշանից հետո։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Այո՝ մինչեւ Կանգ-գիծը».

Հարց 784: Կարո՞ղ եք շարունակել երթեւեկությունը նշանից հետո։
  1. 1 Այո
  2. 2 Այո՝ մինչեւ Կանգ-գիծը
  3. 3 Ոչ
Ճիշտ պատասխան: Այո՝ մինչեւ Կանգ-գիծը

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Այո՝ մինչեւ Կանգ-գիծը»: Ճանապարհային գծանշում 1.12․ 1.12` «Կանգ-գիծ»` հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի առկայության դեպքում, ինչպես նաև երկաթուղային գծանցի առջև, երբ գծանցով երթևեկությունն արգելված է. Ճանապարհային նշան 2.5․ 2.5. «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է». արգելվում է երթևեկել առանց «Կանգ» գծից առաջ (դրա բացակայության դեպքում` հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու: Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին: Եթե 2.5 նշանը տեղադրված է երկաթուղային գծանցից կամ կարանտինային պահակետից առաջ, ապա վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում` նշանից առաջ.

Ճանապարհային գծանշում 1.12 · Ճանապարհային նշան 2.5

Արագ բացվող հարցեր