TesakanTest.am
Հարց 782: Այս հետագծով երթեւեկել նման իրավիճակում
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Արգելվում է։».
- 1 Թույլատրվում է՝ միայն վազանցելիս։
- 2 Թույլատրվում է։
- 3 Արգելվում է։
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Արգելվում է։»: ՊԴԿ, կետ 13․ 13. Տրանսպորտային միջոցների երթևեկությունը երթևեկելի մասի առանձին գոտիներով կարգավորելու համար, մասնավորապես, այն գոտիների, որոնցով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի, կիրառվում են դարձափոխային լուսացույցներ` «X»-աձև կարմիր և դեպի ներքև ուղղված սլաքի տեսքով` կանաչ ազդանշաններով, որոնք համապատասխանաբար արգելում կամ թույլատրում են երթևեկությունն այն գոտիով, որի վերևում տեղակայված են: Դարձափոխային լուսացույցների հիմնական ազդանշանները կարող են լրացվել անկյունագծով դեպի ներքև` աջ կամ ձախ ուղղված սլաքի տեսքով` դեղին ազդանշանով, որի միացումը տեղեկացնում է ազդանշանի փոխվելու և դեպի սլաքով նշված գոտի վերադասավորվելու անհրաժեշտության մասին: Եթե երկու կողմից 1.9 գծանշմամբ նշված գոտու վերևում տեղակայված դարձափոխային լուսացույցի ազդանշաններն անջատված են, ապա մուտքն այդ գոտի արգելված է: Ճանապարհային գծանշում 1.9․ 1.9` ընդհատվող (դարձափոխային) գիծ, որը ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում, իսկ եթե դարձափոխային լուսացույցներն անջատված են, բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը. Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ 1.1, 1.2 և 1.3 գծերը հատելն արգելվում է. Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ 1.1. Գիծը թույլատրվում է հատել, երբ այն ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները` կայանման տեղ մուտք գործելու կամ կայանման տեղից դուրս գալու նպատակով մանևրելիս, իսկ 1.2 գիծը թույլատրվում է հատել կողնակի վրա կանգառ կատարելու և կանգառ կատարելու վայրից դուրս գալու դեպքում, այն տեղերում, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների կանգառ կամ կայանում. Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ 1.5 - 1.8 գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից: Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ Դարձափոխային լուսացույցների բացակայության կամ անջատված լինելու դեպքերում 1.9 գծանշումը թույլատրվում է հատել, եթե այն գտնվում է վարորդից աջ, իսկ միացված դարձափոխային լուսացույցի դեպքում` ցանկացած կողմից, եթե այդ գծերը բաժանում են երթևեկության համընթաց ուղղությամբ գոտիները: Դարձափոխային լուսացույցի անջատման դեպքում վարորդը պետք է անհապաղ վերադասավորվի 1.9 գծանշումից դեպի աջ: Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ Անջատված դարձափոխային լուսացույցների դեպքում երթևեկության հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.9 գծանշումը հատելն արգելվում է. Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները․ 1.11 գիծը թույլատրվում է հատել ընդհատվող գծի, իսկ վազանցը կամ շրջանցումն ավարտելիս` նաև հոծ գծի կողմից:
ՊԴԿ, կետ 13 · Ճանապարհային գծանշում 1.9 · Հորիզոնական գծանշման կիրառման և հատման կանոնները