TesakanTest.am

Հարց 862: Վարորդին արգելվում է

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Բոլոր նշված գործողությունները։».

  1. 1 Գերազանցել տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով սահմանված առավելագույն արագությունը։
  2. 2 Գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված «Արագության սահմանափակում» ճանաչման նշանով նախատեսված արագությունը։
  3. 3 առանց անհրաժեշտության ընթանալ շատ ցածր արագությամբ` խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։
  4. 4 կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար։
  5. 5 Բոլոր նշված գործողությունները։
Ճիշտ պատասխան: Բոլոր նշված գործողությունները։

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Բոլոր նշված գործողությունները։»: ՊԴԿ, կետ 72․ 72. Վարորդին արգելվում է` ՊԴԿ, կետ 72․ 1) գերազանցել տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով սահմանված առավելագույն արագությունը. ՊԴԿ, կետ 72․ 2) գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված «Արագության սահմանափակում» ճանաչման նշանով նախատեսված արագությունը. ՊԴԿ, կետ 72․ 3) մեծ եզրաչափերով, վտանգավոր կամ ծանրաքաշ բեռ փոխադրելիս` գերազանցել փոխադրման պայմանների համաձայնեցման ժամանակ որոշված արագությունը. ՊԴԿ, կետ 72․ 4) առանց անհրաժեշտության ընթանալ շատ ցածր արագությամբ` խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը. ՊԴԿ, կետ 72․ 5) կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար:

ՊԴԿ, կետ 72

Արագ բացվող հարցեր