TesakanTest.am

Հարց 865: Խաչմերուկին մոտենալիս վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «հնարավորություն ունենա կանգնելու եւ զիջելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցներին։».

  1. 1 չգերազանցի տվյալ հատվածում սահմանված առավելագույն թույլատրելին:
  2. 2 հնարավորություն ունենա կանգնելու եւ զիջելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցներին։
Ճիշտ պատասխան: հնարավորություն ունենա կանգնելու եւ զիջելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցներին։

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «հնարավորություն ունենա կանգնելու եւ զիջելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցներին։»: ՊԴԿ, կետ 66․ 66. Վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը: ՊԴԿ, կետ 67․ 67. Երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար: ՊԴԿ, կետ 89․ 89. Այն խաչմերուկը, որտեղ երթևեկության հերթականությունը որոշվում է կարգավորողի կամ լուսացույցի ազդանշաններով, համարվում է կարգավորվող:

ՊԴԿ, կետ 66 · ՊԴԿ, կետ 67 · ՊԴԿ, կետ 89

Արագ բացվող հարցեր