TesakanTest.am
Հարց 880: Ո՞ր դեպքում կանոնները չեն պարտադրում տալ նախազգուշացնող ազդանշան։
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է ««Վտանգավոր շրջադարձ» նշանի ազդեցության ճանապարհի կորացումից առաջ».
- 1 Երթեւեկելի մասի եզրին կանգառ կատարելիս
- 2 «Վտանգավոր շրջադարձ» նշանի ազդեցության ճանապարհի կորացումից առաջ
- 3 Երթեւեկության հարեւան գոտի վերադասավորվելուց առաջ
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է ««Վտանգավոր շրջադարձ» նշանի ազդեցության ճանապարհի կորացումից առաջ»: ՊԴԿ, կետ 36․ 36. Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս: