TesakanTest.am

Հարց 883: Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի՞ ազդանշան է վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրական կանգառ կատարելու դեպքում։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Մեկ երկար եւ երեք կարճ».

  1. 1 Երեք երկար եւ մեկ կարճ
  2. 2 Մեկ երկար եւ երեք կարճ
  3. 3 Մեկ երկար եւ երկու կարճ
Ճիշտ պատասխան: Մեկ երկար եւ երեք կարճ

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Մեկ երկար եւ երեք կարճ»: ՊԴԿ, կետ 112․ 112. Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդը պետք է` ՊԴԿ, կետ 112․ 1) անհապաղ իջեցնի ուղևորներին և միջոցներ ձեռնարկի գծանցն ազատելու համար. ՊԴԿ, կետ 112․ 2) հնարավորության դեպքում գծի երկայնքով երկու մարդ ուղարկի գծանցի ամեն մի կողմը 1000 մ հեռավորության վրա (եթե մեկին, ապա վատ տեսանելիության կողմը)` նրանց բացատրելով մոտեցող գնացքի մեքենավարին կանգառի ազդանշան տալու կարգը. ՊԴԿ, կետ 112․ 3) մնա տրանսպորտային միջոցի մոտ և տա ընդհանուր տագնապի ազդանշան. ՊԴԿ, կետ 112․ 4) գնացք երևալու դեպքում վազի ընդառաջ` տալով կանգառի ազդանշան: ՊԴԿ, կետ 112․ Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հետևից տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես մեքենավարին տրվող կանգառի ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):

ՊԴԿ, կետ 112

Արագ բացվող հարցեր