TesakanTest.am

Հարց 920: Թույլատրվու՞մ է արդյոք երկաթուղային գծանցով փոխադրել գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական եւ այլ մեքենաներ ու մեխանիզմներ։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են տրանսպորտային վիճակում».

  1. 1 Թույլատրվում է, եթե գծանցը կահավորված չէ ուղեփակոցով
  2. 2 Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են ոչ տրանսպորտային վիճակում
  3. 3 Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են տրանսպորտային վիճակում
Ճիշտ պատասխան: Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են տրանսպորտային վիճակում

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են տրանսպորտային վիճակում»: ՊԴԿ, կետ 109․ 109. Տրանսպորտային միջոցների վարորդները երկաթուղային գծերը կարող են հատել միայն երկաթուղային գծանցներով` ճանապարհը զիջելով գնացքին (լոկոմոտիվին, երկաթուղասայլակին): ՊԴԿ, կետ 110․ 110. Երկաթուղային գծանցին մոտենալիս վարորդը պետք է ղեկավարվի գծանցի հերթապահի ցուցումներով, երկաթուղային գծանցներով երթևեկությունը կարգավորելու համար նախատեսված լուսացույցների, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով և համոզվի, որ գծանցին գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) չի մոտենում: ՊԴԿ, կետ 111․ 111. Այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի 1.12` «Կանգ» գծի, 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ, իսկ եթե բացակայում է նաև ուղեփակոցը, ապա մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա: ՊԴԿ, կետ 112․ 112. Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդը պետք է` ՊԴԿ, կետ 112․ 1) անհապաղ իջեցնի ուղևորներին և միջոցներ ձեռնարկի գծանցն ազատելու համար. ՊԴԿ, կետ 112․ 2) հնարավորության դեպքում գծի երկայնքով երկու մարդ ուղարկի գծանցի ամեն մի կողմը 1000 մ հեռավորության վրա (եթե մեկին, ապա վատ տեսանելիության կողմը)` նրանց բացատրելով մոտեցող գնացքի մեքենավարին կանգառի ազդանշան տալու կարգը. ՊԴԿ, կետ 112․ 3) մնա տրանսպորտային միջոցի մոտ և տա ընդհանուր տագնապի ազդանշան. ՊԴԿ, կետ 112․ 4) գնացք երևալու դեպքում վազի ընդառաջ` տալով կանգառի ազդանշան: ՊԴԿ, կետ 112․ Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հետևից տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես մեքենավարին տրվող կանգառի ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով): ՊԴԿ, կետ 113․ 113. Վարորդին արգելվում է մուտք գործել գծանց` ՊԴԿ, կետ 113․ 1) փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (լուսացույցի ազդանշանից անկախ). ՊԴԿ, կետ 113․ 2) լուսացույցի արգելող ազդանշանի դեպքում (ուղեփակոցի առկայությունից և դիրքից անկախ). ՊԴԿ, կետ 113․ 3) եթե գծանցից հետո առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել գծանցի վրա. ՊԴԿ, կետ 113․ 4) եթե տեսանելիության սահմաններում գծանցին մոտենում է գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ). ՊԴԿ, կետ 113․ 5) գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքում: ՊԴԿ, կետ 113․ Գծանցի հերթապահի արգելող ազդանշան է հանդիսանում հերթապահի կրծքով կամ մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ գլխից վեր բարձրացրած դրոշակը կամ կողմ պարզած ձեռքերը:

ՊԴԿ, կետ 109 · ՊԴԿ, կետ 110 · ՊԴԿ, կետ 111 · ՊԴԿ, կետ 112 · ՊԴԿ, կետ 113

Արագ բացվող հարցեր